Artsakhpress

Քաղաքական

Արթուր Թովմասյանը «Ինքնություն և միասնություն» կուսակցության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր ընդունել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության ներկայացուցիչներին:

Արթուր Թովմասյանը «Ինքնություն և միասնություն» կուսակցության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Արթուր  Թովմասյանը  «Ինքնություն  և  միասնություն» կուսակցության   ներկայացուցիչների  հետ  քննարկել  է  համագործակցությանն  առնչվող  հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԺ  նախագահն  իր   խոսքում     կարևորել  է     «Ինքնություն  և  միասնություն»  կուսակցության    դերակատարությունը  Արցախում:
 
Ըստ   Ա. Թովմասյանն   անկախ   անհատների    տեսակետներից   և    կուսակցական  պատկանելիությունից  արցախյան  հիմնախնդրի   շուրջ    բոլորը  պետք  է   լինեն     միակամ:
 
«Մեզ  համար  շատ  կարևոր  է  ժամանակակից   և   տեխնիկապես  հագեցած   առաջնագիծ   ունենալը:  Մենք   պատասխանատվություն  ենք  կրում  յուրաքանչյուր     դժբախտ    իրողության   հետևանքների    համար: Պետք  է  կարողանանք   ստեղծել     խաղաղ  պայմաններ, որպեսզի    հայ   զինվորը    պաշտպանված  և   ապահով    լինի     առաջնագծում»,-մասնավորապես  ասել  է  Ա. Թովմասյանը:
 
Խոսելով  Հայոց  ցեղասպանության   միջազգային   ճանաչման   մասին՝  ԱՀ  ԱԺ  նախագահն  առաջարկել  է, որ     այսուհետ  ամեն  տարի՝   ապրիլի    24-ին,   իշխանամետ  և   ընդիմադիր  ուժերը   միասին  այցելեն   հուշահամալիր  և   իրենց  հարգանքի  տուրքը  մատուցեն     անմեղ  զոհերի  հիշատակին:
 
Ա. Թովմասյանն    ցանկալի  է  համարում, որ    «Ինքնություն  և  միասնություն»  կուսակցության    անդամներից   ընդգրկվեն  Արցախ-Ֆրանսիա  բարեկամական  խմբում:
 
ԱԺ   նախագահը   համագործակցության  առաջարկ  է  արել    կուսակցության  անդամներին   և   նշել, որ     պարբերական  բնույթ  են  կրելու      նմանատիպ   հանդիպումները: 
«Ինքնություն  և  միասնություն»  կուսակցության       ղեկավար  Էրիկ  Մկրդումյանն  իր   հերթին   շնորհավորել  է Արթուր  Թովմասյանին՝  ԱՀ   ԱԺ  նախագահ  ընտրվելու   կապակցությամբ:
 
Է. Մկրդումյանը  հավաստիացրել է, որ     ներկայացված   երեք   հարցերի   վերաբերյալ  կուսակցության  անդամների   տեսակետները    համընկնում  են:
 
«Մենք   պատարստակամ  ենք   մասնակցել   բոլոր   ծրագրերին՝  անկախ  այն  հանգամանքից, թե    որ  քաղաքական  ուժը   կամ  գործիչն  է  առաջարկում, միայն  թե  այն  ի  նպաստ    լինի  Արցախի  զարգացմանը: Ցանկություն  ունենք  համագործակցելու   նաև   Խորհրդարանի  խմբակցությունների  հետ  և   օրենսդրական   դաշտի  ձևավորման     գործում   նաև   մեր  ներդրումն  ունենալու»,-ավելացրել  է   կուսակցության  ղեկավարը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search