Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ի ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պատրաստվել Մինեապոլիս ուղևորվելուն

Պենտագոնին հանձնարարվել է պատրաստ վիճակի բերել ռազմական ոստիկանության ստորաբաժանումը՝ Մինեապոլիս ուղարկելու համար, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում՝ կապված ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ:

ԱՄՆ-ի ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պատրաստվել Մինեապոլիս ուղևորվելուն

ԱՄՆ-ի ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պատրաստվել Մինեապոլիս ուղևորվելուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ Հյուսիսային Կարոլինայի և Նյու Յորքի ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն չորս ժամվա ընթացքում Մինեապոլիս հասնելուն, իսկ Կոլորադոյի և Կանզասի ստորաբաժանումները՝ 24 ժամվա ընթացքում:
Բողոքի ակցիաներ են ընթանում նաև Լոս Անջելեսում և Դեթրոյթում: ԱՄՆ ոստիկանությունը Լոս Անջելեսի բողոքի ցույցերը հայտարարել է անօրինական, իսկ Դեթրոյթում առնվազն մեկ մարդ է զոհվել զանգվածային ցույցերի ընթացքում:
Զանգվածային ցույցերն ու անկարգությունները ԱՄՆ քաղաքներում մեկնարկել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին ոստիկանները ձերբակալության ընթացքում ոտքով պարանոցի հատվածում սեղմելով սպանում սևամորթ Ջորջ Ֆլոյդին, որը խանութում գնված ապրանքի դիմաց վճարել էր կեղծ թղթադրամներով: Մինեապոլիսում հայտարարված է պարետային ժամ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search