Artsakhpress

Մշակույթ

Մաշա Մնջոյանը մասնակցել է ավստրալական The Voice-ին և իր կատարմամբ հիացրել ժյուրիի անդամներին (տեսանյութ)

Հայտնի երգչուհի Մաշա Մնջոյանը մասնակցել է The Voice Australia (Ավստրալիայի Ձայնը) հաղորդմանը:

Մաշա Մնջոյանը մասնակցել է ավստրալական The Voice-ին և իր կատարմամբ հիացրել ժյուրիի անդամներին (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Տեսանյութը հրապարակվել է հաղորդման Facebook-յան և  YouTube-յան պաշտոնական էջերում։
Նա կատարել է Սելին Դիոնի «All By My Self» երգը։ Երգչուհու ելույթի հենց սկզբում դեպի նրան է շրջվել ջյուրիի անդամներից մեկը, իսկ որոշ ժամանակ անց նաև մնացած անդամները։

Կատարման վերջում ժյուրիի բոլոր անդամները հետնկայս ծափահարել են։

Մաշան այժմ սովորում է Ավստրալիայում և 18 ամիս է անցկացրել այդ երկրում: Նա առաջին անգամ 2014 թվականին է այցելել Ավստրալիա՝ մի խումբ հայ երգիչների հետ, փոխանցում է newsarmenia.am-ը:

Հիշեցնենք, որ Մաշա Մնջոյանը 2013-ին դարձել է Հայաստանի Ձայնի հաղթողը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search