Artsakhpress

Հասարակական

«Մարդկային ընտանիքը պետք է այս ճգնաժամից դուրս գա առավել միավորված». իտալացիները կարանտինից հետո առաջին անգամ եկել են Սբ. Պետրոսի հրապարակ՝ լսելու Ֆրանցիսկոս պապի ուղերձը տաճարի պատուհանից

Վատիկանում փոքրաթիվ մարդիկ այս կիրակի կրկին հավաքվել են Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ունկնդրելու Ֆրանցիսկոս պապի ավանդական ելույթը տաճարի պատուհանից:

«Մարդկային ընտանիքը պետք է այս ճգնաժամից դուրս գա առավել միավորված». իտալացիները կարանտինից հետո առաջին անգամ եկել են Սբ. Պետրոսի հրապարակ՝ լսելու Ֆրանցիսկոս պապի ուղերձը տաճարի պատուհանից

«Մարդկային ընտանիքը պետք է այս ճգնաժամից դուրս գա առավել միավորված». իտալացիները կարանտինից հետո առաջին անգամ եկել են Սբ. Պետրոսի հրապարակ՝ լսելու Ֆրանցիսկոս պապի ուղերձը տաճարի պատուհանից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է CNN-ը: Իտալիայում մոտ երեք ամիս առաջ սահմանված կարանտինց հետո Հռոմի պապն առաջին անգամ է ուղերձ հղում պատուհանից: Քահանայապետը հույս է հայտնել, որ մարդիկ «խիզախություն կունենա փոխվելու, ավելի լավը դառնալու, քան նախկինում էին, և դրականորեն կառուցելու հետհամավարակային աշխարհը»:
Նա կոչ է արել, որ բոլորին, որ հասանելիություն ապահովեն հատկապես աղքատների համար՝ օգվելու առողջապահության համակարգից, ինչպես նաև աղոթել է Հարավային Ամերիկայում ամենից շատ տուժած Ամազոնի բնակիչների համար:
«Մարդիկ ավելի կարևոր են, քան տնտեսությունը: Մարդկային ընտանիքը պետք է այս ճգնաժամից դուրս գա ավելի միավորված և ոչ թե ավելի տարանջատված»,- ասել է Հռոմի պապը:
Նշվում է, որ հրապարակում մի քանի հարյուր մարդ կար, որոնք մեծամասամբ իտալացիներ էին: Բոլորն էլ կրում էին դիմակներ և պահպանում սոցիալական հեռավորությունը: 

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search