Artsakhpress

Միջազգային

Երուսաղեմում հավատացյալների համար բացվել է ալ-Աքսա մզկիթը

Երուսաղեմում ալ-Աքսա մզկիթը բացել է իր դռները հավատացյալների առաջ 70 օր անց․ այդ ընթացքում այն փակ էր կորոնավիրուսի պատճառով:

Երուսաղեմում հավատացյալների համար բացվել է ալ-Աքսա մզկիթը

Երուսաղեմում հավատացյալների համար բացվել է ալ-Աքսա մզկիթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  հաղորդում է ՎԱՖԱ գործակալությունը։
«Երուսաղեմում ալ-Աքսա մզկիթը բացվել է այսօր լուսադեմին «Վաքֆ» մահմեդական սրբատեղիների գործերով վարչության կողմից կորոնավիրուսի պատճառով 70 օր փակ լինելուց հետո»,-հաղորդում է գործակալությունը։
Մզկիթի տնօրեն Օմար ալ-Քիսվանին հայտնել է գործակալությանը, որ «այսօր ալ-Աքսա մզկիթը բացվում է առողջապահության նախարարության ցուցամները պահպանելու պայմանով»,-հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Անցած չորեքշաբթի հաղորդվել է, որ «Վաքֆ» ներկայացուցիչները սկսել են լվանալ եւ ախտահանել ներքին բակերը, պատշգամբները եւ մզկիթի միջանցքները։
Ավելի վաղ Պաղեստինի իշխանությունները որոշել էին բացել բոլոր մզկիթներն ու եկեղեցիները բժշկական դիմակներ կրելու եւ հավատացյալների միջեւ աղոթքի ժամանակ սոցիալական հեռավորությունը պահելու պայմանով։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search