Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ։
ՀՀ ԱԽ քարտուղար Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԽ նախկին քարտուղար Ղարամյանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքների համար, կարևորել ձեռքբերումները, մաղթել առողջություն և եռանդ` պետականաշինության գործընթացում ներբերումները շարունակելու ակնկալիքներով։