Artsakhpress

Հասարակական

Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ

Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝
«Իմ փոքրիկ բարեկամներ

սրտանց շնորհավորում եմ ձեզ օրացույցում առանձնացող ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթով:

Սիրելի երեխաներ, ձեր պարտականությունն է լինել անհոգ, վայելել մանկությունն իր ամենավառ գույներով, իսկ մեծերիս պարտքն է անել ամենայն հնարավորը, որ դուք կարողանաք զգալ իրական հեքիաթն ամբողջությամբ:

Մենք պարտավորված ենք ձեզ համար ստեղծել բարեկեցիկ եւ նպաստավոր պայմաններ, որպեսզի դուք կարողանաք ապրել խաղաղ երկնքի տակ , ուսում առնել բարեկարգ դպրոցներում, խաղալ նորակառույց խաղահրապարակներում, լինել առողջ և անհոգ, իսկ դուք մեզ պետք է վարակեք ձեր անմիջականությամբ և անկեղծությամբ, որովհետև աշխարհին իսկապես, մանկան մաքրություն է պետք...Այդ հարցում եղեք մեզ օգնական...

Հարգելի ծնողներ, շնորհավոր ձեր տոնը ևս, հավաստիացնում եմ ձեզ, որ միասնական ջանքերով, պահպանելով և խորացնելով իշխանություն-հասարակություն փոխգործակցության կապը, մենք ի վիճակի ենք կառուցել մեր մանուկների բարեկեցիկ վաղվա օրը, դառնալ նրանց պաշտպանվածության իրական երաշխավորն ու պահապանը:

Պայծառ տոնի առթիվ ամենաբարի մաղթանքներն եմ հղում բոլորիդ»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search