Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է, աշխատանքները շարունակելու է իրականացնել իր կեցավայրից:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: tert.am-ը կապ հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնե՞լ է թեստ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայիսի 21-ի իր երդմնակալության արարողությանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վահրամ Պողոսյանը նշեց, որ որ Արայիկ Հարությունյանի կորոնավիրուսի արագ թեստը բացասական է եղել, սակայն սպասում են PCR թեստի պատասխանին, դրական լինելու դեպքում նախագահը կինքնամեկուսանա: