Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում գրառում է արել՝ շնորհավորելով Թուրքիայի հայ համայնքին Պոլսո hայոց պատրիարքության հիմնադրման 559-ամյակի կապակցությամբ։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարը շնորհավորանք է հղել հայ համայնքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրք նախարարը շնորհավորանքն ուղղել է Պոլսո hայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանին և ողջ հայ համայնքին։
Շեշտելով այն հանգամանքը, որ կրոնական ազատության սկզբունքից ելնելով է օսմանյան սուլթան Մեհմեդ 2-րդ Նվաճողը 1461թ. թույլ տվել հիմնել Հայոց պատրիարքությունը՝ Ալթունը բարեմաղթել է հետևյալը.
«Մեր միասնությունն ու եղբայրությունը թող լինեն հարատև»։