Artsakhpress

Հասարակական

2020-2021 ուսումնական տարվանից Արցախի առկա ուսուցման բոլոր բուհերում կգործի անվճար ուսուցում. ԿԳՄ նախարար

2020-2021 ուսումնական տարվա Արցախի Հանրապետության առկա ուսուցման բոլոր բուհերում ընդունելության արդյունքներով դրական միավորներ ստացած դիմորդները հաշվեգրվելու են անվճար ուսուցման համակարգում:

2020-2021 ուսումնական տարվանից Արցախի առկա ուսուցման բոլոր բուհերում կգործի անվճար ուսուցում. ԿԳՄ նախարար

2020-2021 ուսումնական տարվանից Արցախի առկա ուսուցման բոլոր բուհերում կգործի անվճար ուսուցում. ԿԳՄ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
Նրա խոսքով՝ համաձայն կարգի՝ ուսումնական երկրորդ տարում գործելու է հետադարձ կապի սկզբունքը, և միջին որակական գնահատականը սահմանվելու է երկրորդ կուրսից:
Նախարարը տեղեկացրել է, որ անվճար ուսուցման համակարգից օգտվելու են նաև մագիստրատուրա համակարգում սովորող ուսանողները: Անվճար ուսուցումը, սակայն, չի վերաբերելու հեռակա համակարգում սովորող ուսանողներին: Լ. Ղարախանյանը հիշեցրել է, որ հեռակա համակարգում կրթությունը միշտ էլ կազմակերպվել է վճարովի եղանակով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search