Artsakhpress

Քաղաքական

Հարկերի պատճառով ոչ մի ընկերություն համավարակի պայմաններում չպետք է սնանկանա. Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ֆինանսների նախարարություն և պետական եկամուտների կոմիտե ու ներկայացրել այդ կառույցների նորանշանակ ղեկավարներին:

Հարկերի պատճառով ոչ մի ընկերություն համավարակի պայմաններում չպետք է սնանկանա. Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղերում հնչեցրել է հանձնարարականներ՝ ըստ այդմ առանձացնելով երկուսը:
 
«Առաջին՝ պետական միջոցներից ոչ մի լումա անարդյունավետ կերպով չպետք է ծախսվի: Ֆինանսների նախարարին հանձնարարել եմ կարճ ժամանակում վերանայել բոլոր ծախսերը:
Իսկ ըստ ՊԵԿ նախագահին ուղղված հանձնարարականի՝ հարկերի պատճառով ոչ մի ընկերություն համավարակի պայմաններում չպետք է սնանկանա: Հակառակը՝ Կառավարությունն իր գործիքակազմով սատար է կանգնելու բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք, պասիվ գործունեությամբ պայմանավորված, ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել»,- մասնավորապես նշել է Ա. Հարությունյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search