Artsakhpress

Հասարակական

Բուհերի ամփոփիչ ատեստավորումները, պարետատան սահմանած չափանիշներով, հնարավոր է կազմակերպել լսարանային պայմաններում. Լուսինե Ղարախանյան

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունն Արցախի բարձրագույն ուսումնական հաստատություններին հնարավորություն է տվել, գիտխորհուրդների որոշմամբ, ինքնուրույն կերպով որոշելու ամփոփիչ ատեստավորումների անցկացման ձևերը:

Բուհերի ամփոփիչ ատեստավորումները, պարետատան սահմանած չափանիշներով, հնարավոր է կազմակերպել լսարանային պայմաններում. Լուսինե Ղարախանյան

Բուհերի ամփոփիչ ատեստավորումները, պարետատան սահմանած չափանիշներով, հնարավոր է կազմակերպել լսարանային պայմաններում. Լուսինե Ղարախանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
«Այս առումով բուհերին տրվել է ակադեմիական ազատություն, և ես համամիտ եմ այն պնդմանը, որ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունն առցանց տարբերակով կազմակերպելիս առաջանում են տեխնիկական խնդիրներ: Կարծում եմ՝ բուհերը կենդանի շփումներով կարող են կազմակերպել ամփոփիչ ատեստավորումները՝ խստորեն պահպանելով պարետատան սահմանած չափանիշներն ու կանոնները և, իհարկե, սոցիալական հեռավորությունը: Բուհական համակարգում, բնականաբար, դա հնարավոր է անել»,- մասնավորապես նշել է Լ. Ղարախանյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search