Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին:

Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին

Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը հանձնարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին,  Ռոսպոտրեբնադզորին և մարզերի ղեկավարներին ապահովել լիակատար անվտանգություն:
«Իհարկե, ես կդիմեմ մեր քաղաքացիներին, ժողովրդին, որպեսզի նրանք ակտիվ մասնակցեն այս համառուսաստանյան քվեարկությանը, քանի որ խոսքը հիմնական օրենքի` Սահմանադրության մասին է, որը ներառում է մեր երկրի կյանքը, մեր կյանքը և մեր երեխաներին,-ասել է Պուտինը:
Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու մասին քվեարկությունը նախատեսված էր ապրիլի 22-ին, բայց կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով մարտի վերջին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր դրա տեղափոխման մասին: Այնուհետև պետության ղեկավարը նշել էր, որ նոր ամսաթիվը որոշվելու է՝ բժիշկների առաջարկությունների հիման վրա:
Աննա Գրիգորյան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search