Artsakhpress

Միջազգային

Ամերիկայի 26 նահանգներում Ազգային գվարդիան ներգրավվել է սևամորթ իրավախախտի սպանությունից հետո չդադարող անհանգստությունների դեմ պայքարին

Ամերիկյան նահանգների ավելի քան 50 տոկոսում ակտիվացրել են իրենց Ազգային գվարդիան՝ արձագանքելու Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո չդադարող քաղաքացիական անհանգստություններին, որոնք պատել են երկրի մեծ մասը:

Ամերիկայի 26 նահանգներում Ազգային գվարդիան ներգրավվել է սևամորթ իրավախախտի սպանությունից հետո չդադարող անհանգստությունների դեմ պայքարին

Ամերիկայի 26 նահանգներում Ազգային գվարդիան ներգրավվել է սևամորթ իրավախախտի սպանությունից հետո չդադարող անհանգստությունների դեմ պայքարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է CNN-ը՝ հղում անելով Ազգային գվարդիայի պաշտոնական ներկայացուցչին, գվարդիայի շուրջ 17 000 անդամներ արդեն ներգրավվել են անկարգությունների դեմ պայքարին՝ աջակցելով տեղական իշխանություններին:
Երկուշաբթի օրվա տվյալներով՝ իրենց ազգային գվարդիաներն ակտիվացրել են ԱՄՆ 26 նահանգներ և Կոլուբիայի շրջանը: Այդ նահանգներն են Արիզոնան, Արկանզասը, Կալիֆոռնիան, Ֆլորիդան, Իլինոյսը, Միչիգանը, Նեբրասկան, Նևադան, Օկլահոման, Օրեգոնը, Վիրջինիան, Կոլորադոն, Ջորջիան, Ինդիանան, Կենտուկին, Մինեսոտան, Հյուսիսային Կարոլինան, Օհայոն, Փենսիլվանիան, Հարավային Կարոլինան, Հարավային Դակոտան, Թենեսին, Տեխասը, Յուտան, Վաշինգտոնը, Վիսկոնսինը:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցերն ԱՄՆ-ում սկսվել են օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիս քաղաքում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search