Artsakhpress

Հասարակական

ԱՀ ԿԳՄ կողմից մշակվող մեխանիզմների հիման վրա՝ նոր ուսումնական տարում տարրական օղակի դասապրոցեսը կկազմակերպվի դպրոցներում. Լուսինե Ղարախանյան

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից մշակվող մեխանիզմների և կանոնների հիման վրա՝ 2020-2021 ուսումնական տարում տարրական օղակի դասապրոցեսը կկազմակերպվի դպրոցներում:

ԱՀ ԿԳՄ կողմից մշակվող մեխանիզմների հիման վրա՝ նոր ուսումնական տարում տարրական օղակի դասապրոցեսը կկազմակերպվի դպրոցներում. Լուսինե Ղարախանյան

ԱՀ ԿԳՄ կողմից մշակվող մեխանիզմների հիման վրա՝ նոր ուսումնական տարում տարրական օղակի դասապրոցեսը կկազմակերպվի դպրոցներում. Լուսինե Ղարախանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը և ավելացրել, որ ներկայումս աշխատանքներ են տարվում նախադպրոցական հաստատությունների, նախակրթարանների և տարրական օղակի ուսուցումը կազմակերպելու ուղղությամբ:
Նախարարի խոսքով՝ ինչպես ցույց են տալիս կատարված վերլուծությունները, տարրական օղակի ուսուցումը հնարավոր չէ կազմակերպել առցանց տարբերակով:
«Նշեմ, որ գյուղաբնակ վայրերում, որտեղ դպրոցները սակավակազմ են, անպայման ուսումնական գործընթացը կկազմակերպվի կենդանի շփմամբ: Կարծում եմ՝ միջին օղակում սովորող երեխաները ես պետք է հնարավորություն ունենան՝ կենդանի շփմամբ անցկացնելու ուսումնական պարապմունքները: Իսկ ավագ դպրոցի, մասնավորապես՝ վերջին երկու դասարանների պարագայում, ուսումնական գործընթացը կարող է կազմակերպվել առցանց տարբերակով՝ իհարկե, պայմանավորված համավարակի ազդեցության հանգամանքներով»,- տեղեկացրել է Լ. Ղարախանյանը:
Ըստ վիճակագրական վերլուծությունների և մշտադիտարկման գործընթացի՝ կան խոցելի խմբեր, ովքեր պարզապես դուրս են մնացել հեռավար կրթությունից: Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ այս ուղղությամբ արդեն իսկ տարվում են որոշակի քայլեր: Մասնավորապես՝ առաջիկայում առցանց տարբերակով ուսուցիչների համար կմեկնարկեն վերապատրաստման դասընթացներ: ԿԳՄ նախարարությունը քայլեր է ձեռնարկում նաև ինչպես ուսուցիչներին, այնպես էլ աշակերտներին տեխնիկապես զինելու համար:
 
«Մենք հույս ունենք, որ նոր ուսումնական տարում կորոնավիրուսային համավարակն այնպիսի ընթացք չի ունենա, որպեսզի կրկին անցում կատարենք առցանց ուսուցման, սակայն սեպտեմբերի 1-ին մենք կլինենք զինված համապատասխան գործիքակազմով և առցանց հարթակներին տիրապետող ուսուցչությամբ»,- ընդգծել է Լ. Ղարախանյանը:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search