Artsakhpress

Սփյուռք

Հույներ դրոշ են կախել մզկիթից՝ ի պատասխան Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցանությանը

Մայիսի 29-ին օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհի (Նվաճող) կողմից Կոստանդնուպոլսի գրավման 567-րդ տարեդարձի կապակցությամբ Ստամբուլի Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում ընթերցվել են հատվածներ Ղուրանից՝ մահմեդականների սուրբ գրքից։

Հույներ դրոշ են կախել մզկիթից՝ ի պատասխան Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցանությանը

Հույներ դրոշ են կախել մզկիթից՝ ի պատասխան Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցանությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դա խիստ բացասական արձագանք է առաջացրել հույների շրջանում, քանի որ մոտ 1000 տարի (մինչև 1453թ․) Սբ․ Սոֆիայի տաճարը Բյուզանդիայի ու աշխարհի ամենամեծ ուղղափառ քրիստոնեական տաճարն է եղել, ինչպես նաև՝ հունական տիեզերական պատրիարքի նստավայրը, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թույլտվությամբ Այա Սոֆիայում տեղի ունեցած ղուրանյան ընթերցանությունից հետո զայրացած հույները սոցցանցերում «Այա Սոֆիան կրկին մերն է լինելու» խորագրով արշավ են սկսել։ 
Երեկ երեկոյան էլ թուրք-հունական սահմանի մոտ գտնվող հունական Դիմետոկա քաղաքում 500 տարի առաջ կառուցված ու այժմ չգործող օսմանյան մզկիթի մինարեթից Հունաստանի դրոշն են կախել։ Դիմետոկայի քաղաքապետը, սակայն, առավոտյան կարգադրել է իջեցնել անհայտ անձանց կողմից կախված դրոշը։ 
Հունական ոստիկանությունն էլ դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսել։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search