ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները, որոնք ընդունվում են երկու երկրներում:
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների վերաբերյալ: Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել թոքերի արհեստական օդափոխման ամերիկյան սարքերի ՌԴ մատակարարման համար»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում Պուտինն ընդգծել է ռազմավարական կայունության և ռազմական ասպարեզում վստահության միջոցների մասին երկխոսության ակտիվացման կարևորությունը:
Նախագահները պայմանավորվել են նաև շարունակել շփումը տարբեր մակարդակներում: Կողմերը քննարկել են նաև ՕՊԵԿ+ գործարքի արդյունքները: