Artsakhpress

Սփյուռք

Ստամբուլի քաղաքապետն այցելել է հարձակման ենթարկված հայկական եկեղեցին

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Ստամբուլի Ուսքյուդարի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Ստամբուլի քաղաքապետն այցելել է հարձակման ենթարկված հայկական եկեղեցին

Ստամբուլի քաղաքապետն այցելել է հարձակման ենթարկված հայկական եկեղեցին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրամի նախագահ Էդվարդ Այվազյանը Ստամբուլի քաղաքապետին տեղեկություններ է հայտնել օրեր առաջ տեղի ունեցած վանդալիզմի հետ կապված, երբ մի տղամարդ, պոկել ու նետել էր եկեղեցու դռան վրայի խաչը։

Էդվարդ Այվազյանը նշել  է, որ խաչն արդեն ամրացված է իր տեղում, փոխանցում է news.am-ը:
Ստամբուլի քաղաքապետն իր հերթին շեշտել  է, որ ցանկացած կրոնական հաստատության դեմ հարձակումը ՝ հարձակում է իր դեմ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search