Artsakhpress

Հասարակական

Վրաստանը չի կարող սահմանը բացել Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե

Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների համար, այդ թվում և Հայաստանի:

Վրաստանը չի կարող սահմանը բացել Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե

Վրաստանը չի կարող սահմանը բացել Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես փոխանցում է Эхо Кавказа ռադիոալիքի կայքը, այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում:
«Առաջին հերթին զբոսաշրջիկները կլինեն «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության վարչությունն աշխատում է այդ ուղղությամբ: Երկկողմ համաձայնագրեր կկազմվեն նվազագույն ռիսկով երկրների հետ: Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր, թե ինչ թեստ պետք է անցնի զբոսաշրջիկը նախքան ժամանելը: Շատ երկրներ արդեն սահմանել են նման կանոններ: Օրինակ, մեր քաղաքացիները, որոնք բուժման են մեկնում Թուրքիա, պետք է ՊՇՌ-թեստ հանձնեն ոչ շուտ, քան սահմանը հատելուց 48 ժամ առաջ: Այդպես էլ Վրաստանի սահմանը հատելուց հետո զբոսաշրջիկներն արդեն պետք է որոշակի հսկողության ենթարկվեն»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Գամկրելիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի երկու քաղաքներ՝ Թբիլիսին և Բաթումը, հայտնվել են «Քովիդ-19»-ի առումով ամենանվտանգ եվրոպական զբոսաշրջային ուղղությունների ցանկում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը կփոխվի

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search