Artsakhpress

Միջազգային

COVID-19. Պերուն մահերի թվով հավասարվել է վարակի ծագման երկիր Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 371 հազարից:

COVID-19. Պերուն մահերի թվով հավասարվել է վարակի ծագման երկիր Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Պերուն մահերի թվով հավասարվել է վարակի ծագման երկիր Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 377 հազարից: Ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 904 հազար մարդ:
 
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 859 հազար 323 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 106 հազար 925 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 529 հազար 405-ի, մահերինը՝ 30 հազար 046-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 414 հազար 878 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 855-ը:
 
Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 286 հազար 718 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 127:
 
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 276 հազար 332 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 045: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:
 
Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 197, մահերինը՝ 33 հազար 475: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը, որը վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային ու Ֆրանսիային: Հնդկաստանում առկա է 198 հազար 706 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 5 հազար 608 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Ֆրանսիան, եվրոպական այս երկրում վարակվածների թիվը 189 հազար 220 է, մահացածներինը՝ 28 հազար 833:
 
Գերմանիայում 183 հազար 765 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 618 մարդ: Հաստատված դեպքերի թվով հաջորդը Պերուն է, որը եզրափակում է երկրների տասնյակը: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 170 հազար 039 է, մահերինը՝ 4 հազար 634:
 
Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 164 հազար 769-ի, մահացածներինը՝ 4 հազար 563-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 154 հազար 445 է, մահերինը՝ 7 հազար 878: Իրանին վարակվածների թվով հաջորդում են Չիլին` 105 հազար 159, Մեքսիկան՝ 93 հազար 435, Կանադան՝ 91 հազար 705, Սաուդիան Արաբիան 87 հազար 142 ընդհանուր դեպքով: Սաուդիան Արաբիան արաբական երկրներից վարակվածների թվով աշխարհում առաջատար է:
 
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 17-րդ տեղում: Այստեղ մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 5-ով: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 315-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
 
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 794-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:
 
Արաբական մյուս երկրներից Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 58 հազար 433, մահերինը՝ 40: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 35 հազար 192 է, մահացածներինը՝ 266:
 
Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 27 հազար 762 -ի, մահացածներինը՝ 220 -ի: Եգիպտոսում 26 հազար 384 հաստատված դեպք կա, մահացել է 1005 մարդ: Իրաքում գրանցվել է 6 հազար 868 վարակվածության, 215՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1233 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 5 մարդ:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search