Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում:
Կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացրին Արցախ / Տեղեկատվական շտաբից:
Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 46 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են: Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է: