Վրացի մասնագետները անցած մեկ օրում հայտնաբերել են նոր կորոնավիրուսով վարակման երկու դեպք:
Վրաստանում մեկ օրում հայտնաբերել են COVID-19-ով վարակման երկու դեպք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Այսպիսով՝ StopCov-ի թարմացված տվյալներով երկրում վարակակիրների թիվը հասել է 796-ի:
Վրաստանում անցյալ շաբաթվա վերջին նկատվում էր վարակվածների թվի աճ՝ օրական մի քանի տասնյակ: Փորձագետների կարծիքով՝ դա կարող է կապված լինել երկրում խիստ սահմանափակումները հանելու հետ:
Այս ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 634 մարդ, 12 պացիենտ մահացել է:
Կարանտինի մեջ է 2 508 մարդ, իսկ ստացիոնարներում՝ 300: Վրաստանի երեք քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: