Artsakhpress

Սփյուռք

Ատելության մթնոլորտը խլեց ևս մեկ կյանք․ Կարո Փայլանը քրդական երաժշտության պատճառով սպանության մասին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է քրդական երաժշտություն լսելու համար Թուրքիայում 20-ամյա երիտասարդի սպանությանը։

Ատելության մթնոլորտը խլեց ևս մեկ կյանք․ Կարո Փայլանը քրդական երաժշտության պատճառով սպանության մասին

Ատելության մթնոլորտը խլեց ևս մեկ կյանք․ Կարո Փայլանը քրդական երաժշտության պատճառով սպանության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
«Ատելության մթնոլորտը ևս մեկ կյանք խլեց։ Բարըշ Չաքանը սպանվեց ռասիստական սպանությամբ, քանի որ նա քրդական երգ էր լսել։ Իշխանությունն է պատասխանատու ատելության հանցագործությունների համար՝ իր իրականացրած ատելության քաղաքականությամբ։ ԱՄՆ-ում ռասիզմի մասին խոսելով՝ երկրում ռասիզմը չտեսնելն ուղղակի երեսպաշտություն է»,- գրել է Կարո Փայլանը։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Անկարայում 20-ամյա երիտասարդը սպանվել էր՝ ավտոմեքենայում քրդական երաժշտություն լսելու պատճառով։
Նշվում է, որ 3 հանցագործ դանակով հարվածել են երիտասարդի սրտին։  Դեպքի առնչությամբ Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել։ Հանցագործները ձերբակալել են։
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search