Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում բացվել է «Գունավոր կարանտին» խորագրով նկարչական ցուցահանդեսը

Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») բացվել է «Գունավոր կարանտին» խորագրով նկարչական ցուցահանդես. այն նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Ստեփանակերտում բացվել է «Գունավոր կարանտին» խորագրով նկարչական ցուցահանդեսը

Ստեփանակերտում  բացվել  է  «Գունավոր  կարանտին» խորագրով  նկարչական ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   ցուցահանդեսի  կազմակերպիչ,  «Արմատներ»   կենսակենտրոնի  տնօրեն  Սարինե  Հայրիյանն  ասել  է, որ   միջոցառմանը մասնակցել է    մինչև  16  տարեկան   20   երեխա:
Նրա  խոսքով՝   հաշվի  առնելով  այն  հանգամանքը, որ    երեխաների   պաշտպանության   միջազգային  օրն    այս  տարի  անց  է  կացվել   արտակարգ   իրավիճակում,  փորձել  են    նոր  մոտեցմամբ   տոնն   արժևորել:  
«Պարտադիր պայման ենք համարել  այն   հանգամանքը, որ   երեխաներն  առանց  որևէ  մեկի  միջնորդության   իրենց   նկարներում   ներկայացնեն   Նոր  կորոնավիրուսի   տարածման   շրջանում  իրենց  զգացողությունները, ինչ  են  հասկանում  համաճարակից,   ինչպես  են   պայքարում  դրա  դեմ և այլն: Երեխաների  մի  մասը  տեսակետներ է արտահայտել  նկարների     բովանդակության  մասին:  Ցուցահանդեսը  ոգևորիչ  էր   երեխաների  համար, քանի  որ  նրանք  ինչ-որ   կերպ   կտրվել  են  իրենց  առօրյայից  և    օրը   դարձրել   յուրահատուկ: Այս  կերպ   փորձել  ենք   նոր    շունչ   հաղորդել   մշակութային  կյանք»,-մասնավորապես  ասել  է  Ս. Հայրիյանը՝  նշելով, որ  նախաձեռնությունն  իրականացնելիս      ձեռնարկվել  են  բոլոր  կանխարգելիչ  միջոցները:
 
Տեղեկացնենք, որ  նկարչական ցուցահանդեսը  բաց  կլինի  մեկ  շաբաթ:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search