Artsakhpress

Ռազմական

ՌԴ ՊՆ-ն զինծառայողների շրջանում կամավորների է ընտրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման համար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զինծառայողների շրջանում կամավորների է ընտրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների իրականացման համար:

ՌԴ ՊՆ-ն զինծառայողների շրջանում կամավորների է ընտրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման համար

ՌԴ ՊՆ-ն զինծառայողների շրջանում կամավորների է ընտրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր 50 զինծառայող, այդ թվում՝ 5 կին է ընտրվել:
«Բոլոր թեկնածուները նախնական հետազոտություն և թեստավորում են անցել, ամսվա ընթացքում նրանց մոտ որևէ հիվանդություն չի հայտնաբերվել»,- նշել են նախարարությունից և մանրամասնել, որ զինվորականները Ռուսաստանի տարբեր զինվորական ստորաբաժանումներից են ընտրվել։
 
Զինվորականների առաջին խումբը փորձարկմանը նախապատրաստվելու համար Ռուսաստանի պաշտպանության նախարարության 48-րդ կենտրոնական հետազոտական ինստիտուտի հատուկ հաստատություն պետք է ժամանի հունիսի 3-ին:
Ավելի վաղ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը Ն․Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ միասին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ է զբաղվում: Նրա խոսքով՝ նախակլինիկական հետազոտությունները մինչև հունիսի 1-ը, իսկ կլինիկական հետազոտությունները՝ մինչև հուլիսի վերջ էին նախատեսվում ավարտին հասցնել։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search