Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ում 25 տարվա ընթացքում առաջին անգամ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո տեղի ունեցող զանգվածային ցույցերի ֆոնին որոշել են փակել բոլոր դաշնային բանտերը

ԱՄՆ-ի իշխանությունները 25 տարվա ընթացքում առաջին անգամ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո տեղի ունեցող զանգվածային ցույցերի ֆոնին որոշում են կայացրել փակել երկրի բոլոր դաշնային բանտերը։

ԱՄՆ-ում 25 տարվա ընթացքում առաջին անգամ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո տեղի ունեցող զանգվածային ցույցերի ֆոնին որոշել են փակել բոլոր դաշնային բանտերը

ԱՄՆ-ում 25 տարվա ընթացքում առաջին անգամ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո տեղի ունեցող զանգվածային ցույցերի ֆոնին որոշել են փակել բոլոր դաշնային բանտերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է Tert.am` վկայակոչելով ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի հայտարարությունը։
«Ամբողջ երկրում տեղի ունեցող բողոքի լայնածավալ ակցիաների լույսի ներքո բանտերի դաշնային բյուրոն ժամանակավոր անվտանգության միջոցներ է ձեռնարկել մեր հաստատություններում՝ պատշաճ կարգուկանոն հաստատելու, ինչպես նաև անձնակազմի և բանտարկյալների անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Ընդ որում, դեռևս հայտնի չէ, թե հատկապես ինչ սահմանափակումներ են մտցվելու, քանի որ ավելի վաղ կալանավորների համար սահմանափակիչ միջոցներ էին սահմանվել կորոնավիրուսի պատճառով:
ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոն 122 ուղղիչ հիմնարկ ունի, որտեղ կալանքի տակ է պահվում շուրջ 165,5 հազար բանտարկյալ: Բանտերի աշխատակիցների ընդհանուր թիվը գրեթե 37 հազար է։
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search