Artsakhpress

Միջազգային

Լիբիական հակամարտության կողմերը համաձայնել են վերսկսել հրադադարի շուրջ բանակցությունները

Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը (UNSMIL) հունիսի 2-ին հայտարարել է, որ լիբիական հակամարտության կողմերը համաձայնել են վերսկսել ռազմական կոմիտեի բանակցությունները:

Լիբիական հակամարտության կողմերը համաձայնել են վերսկսել հրադադարի շուրջ բանակցությունները

Լիբիական հակամարտության կողմերը համաձայնել են վերսկսել հրադադարի շուրջ բանակցությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Լիբիայի աջակցության հարցերով ՄԱԿ-ի առաքելությունը ողջունում է այն փաստը, որ Ազգային համաձայնության կառավարությունը և Լիբիական ազգային բանակը համաձայնել են վերսկսել հրադադարի վերաբերյալ բանակցությունները՝ փետրվարի 23-ին ՄԱԿ-ի կողմից ռազմական կոմիտեի (5+5) բանակցությունների ժամանակ ներկայացված համաձայնության ծրագրի համաձայն»,-ասված է առաքելության հայտարարության մեջ:
Դիվանագետները հույս ունեն, որ հրադադարը կիրականացվի ոչ միայն բառերով, այլև բանակցությունները թույլ կտան հասնել նաև հումանիտար հրադադարի, որպեսզի իշխանություններին հնարավորություն ընձեռվի կենտրոնանալու կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարի վրա:
«ՄԱԿ-ը բանակցությունների նոր փուլի հույս ունի, որը տեղի է ունենալու տեսակոնֆերանսի ձևաչափով»,-ասված է հայտարարության մեջ:
Առաքելությունը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ջանքեր են գործադրել վերսկսելու միջլիբիական բանակցությունները:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Հաֆթարի բանակի հետ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search