Artsakhpress

Միջազգային

Թուրքիան Ռուսաստանից 1 մլրդ դոլարի զինտեխնիկա է պատվիրել. ՌԴ

Ռուսաստանից Թուրքիա պաշտպանական պատվերների արտահանման պորտֆելը գնահատվում է 1 մլրդ դոլար։ Այս մասին թուրքական Ecoturk TV հեռուստաընկերությանը հարցազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

Թուրքիան Ռուսաստանից 1 մլրդ դոլարի զինտեխնիկա է պատվիրել. ՌԴ

Թուրքիան Ռուսաստանից 1 մլրդ դոլարի զինտեխնիկա է պատվիրել. ՌԴ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ռազմինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Риа Новости գործակալությունը։
Շուգաևը նշել է, որ այս պահին Թուրքիան ունի ռուսական արտադրության ուղղաթիռներ, ցամաքային ուժերի տարբեր ռազմատեխնիկա և Ս-400 զենիթահրթռիային ՀՕՊ համակարգեր։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2019թ․ հուլիսին Թուրքիային մատակարարեց Կա-32Ա11ՎՍ տեսակի երեք միավոր ուղղաթիռների վերջին միավորը։ Այս պահին Թուրքիայի ենթակայության տակ կա 3 միավոր Կա-32 ուղղաթիռ, սակայն 2018թ. կնքված պայմանագրով Թուրքիան իրավունք ունի պատվիրելու ևս 5 միավոր ուղղաթիռ։
Կա-32-ների մատակարարումներից մի քանի օր անց սկսվեց նաև Ս-400 ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումը։ Դրանց մի մասը գործարկումը Թուրքիայում արդեն սկսվել է։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search