Ադրբեջանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 273 նոր դեպք, 56 մարդ ապաքինվել է:
1 օրում ՝ 273 նոր դեպք. Ադրբեջանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակման օրական ցուցանիշը
Աղբյուրը մանրամասնում է, որ մեկ օրում գրանցվել է մահվան երեք նոր դեպք։
Համավարակի սկզբից երկրում հաստատվել է վարակման 5935 դեպք, որից 71-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 3564 մարդ, 2300-ը բուժումը շարունակում է հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։ Վարակակիրներից 50-ի վիճակը գնահատվում է ծանր, 73-ինը՝ միջին ծանրության, իսկ մնացածի վիճակը կայուն է։
Այս ընթացքում երկրում ընդհանուր անցկացվել է կորոնավիրուսի առկայությունը ստուգող 309 901 թեստ։