Artsakhpress

Ռազմական

Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը (տեսանյութ)

Հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը:

Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը (տեսանյութ)

Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին InfoPort.am-ի թղթակցին լրագրողական շրջայցի ժամանակ հայտնել է ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն (նախկին զինվորական):
Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020 թ մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման և հաստատման երկար ճանապարհ: Նախ լինում է միջգերատեսչական և տեխնիկական բնույթի այլ համաձայնեցումներ, որին հետևում է ՌԴ նախագահի հրամանագիր: ՌԴ նախագաhի հրամանագիրը եղել է 2019թ. օգոստոսին, որից հետո դաշնային ռազմատեխնիկական ծառայությունը (ФС ВТС) հաստատում է և թույլատրում կնքել պայմանագիր ընկերությունների միջև տաս տարի ժամկետով: Դրանից հետո էլ ամեն տարի այդ պայմանագիրը պետք է երկարացվի համապատասխան պայմանների ապահովման դեպքում միայն: 
Եվ այս ամենը հատկապես հետաքրքիր է նրանով, որ բոլոր փաստաթղթերը ստացվել են այնպիսի ժամանակում, երբ ըստ մամուլում եղած տեղեկությունների ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը ՌԴ-ում ուներ մեծ խնդիրներ և Ռուսաստանում persona non grata էր հայտարարվել:
Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։
«Արտադրության առաջին փուլում  AK103 ավտոմոտների պահեստամասերը ստանալու ենք և ամբողջ տեխնոլոգիական շղթայով հավաքվելու է այս արտադրամասում ՝ մինչև բեռնումը։ Առաջին փուլից հետո, կսկսենք երկրորդ  փուլը, որը ենթադրում է հավաքման համար անհրաժեշտ պարզ դետալների արտադրությունը տեղում՝ կրկին ռուսական տեխնոլոգիայիով»,- պատմեց Գարդիենկոն: Բոլոր փուլերը ունեն իրենց համապատասխան հաստատումն ու փաստաթղթավորումը, ընկերությունը մշտական պետք է ապահովի տեխնիկական և այլ պայմանները: Նա շեշտեց, որ գործարարնի հզորությունը թույլ է տալիս  ունենալ տասնյակ հազարների հասնող արտադրական ծավալներ։
Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղ․ ներգրավվելու են հիմնականում ՀՀ ԶՈՒ-ում ծառայած պահեստազորի սպաներ, ովքեր ունեն զենքի հետ վարվելու փորձ։ «Նրանք և՛ պետք է հավաքեն, և՛ ստուգեն, և՛ վերահսկեն գործընթացը»,- նշեց մեր զրուցակիցը։ Այդ մասնագետները արդեն ընտրված են:
Նշեք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին և դեռևս եզակի դեպք է, երբ 0-ից մասնավոր ընկերության կողմից արտադրվելու են նոր սերնդի ինքնաձիգներ։ Այս գործարանի հիմնման աշխատանքները սկսվել են մոտ երկու տարի առաջ, լրիվ զրոյից կիսավեր շինությունից հասել են ամենաբարձր մակարդակի ապահովման:
«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ ներկայացուցիչ Լևոն Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ արտադրամասում տեղակայված բոլոր հատուկ սեղանները ու սարքավորումները, որոնք օգտագործվելու են բուն արտադրության պրոցեսում, պատրաստված են Հայաստանում ընկերությանը ռուսական կողմից տրված տեխբնութագրերի հիման վրա։ «Արտադրամասի տարածքի զինված է անվտանգության համակերգերով և վանդակաշարերով»,- նշեց մեր զրուցակիցը:  
 
Անվտանգության համակարգերը՝ շարժման տվիչները, անվտանգության տեսախցիկներն ու հակաառևանգման համակարգերը, անբողջությամբ համապատասխանում են նման արտադրության համար ՀՀ օրենքներով սահմանված բոլոր պահանջներին։
Մեր զրուցակիցները նաև նշեցին, որ մոտ ապագայում  նախատեսում է սկսել տեղական  պահանջներին համապաասխան գիշերային ջերմատեսիլ տեսադիտարկման սարքերի արտադրություն, որոնց նախագծման համար ինժեներներն աշխատել են առաջնագծում, ՀՀ ԶՈւ-երի զորամասերում ուսումնասիրվել և քննարկել են մարտավարատեխնիկական բնութագրերը, հաշվի են առնվել մեր սահամններն ու տարածքային առանձնահատկությունները։
Կոնցեռնի նախագծերից է նաև Աբովյան քաղաքում  2 խոշոր վերանորոգման ցեխերի ստեղծումը, որոնցից յուրաքանչյուրը մոտ 8 հազար ք/մ է։  «Կա 3-4 հիմնական ուղղություն՝ զենքի հավաքում,  ավտոմոբիլային տեխնիկայի կապիտալ վերանորոգում՝ ռուսական և սովետական տեխնոլոգիայով՝ իրենց փաստաթղթավորմամբ,  տանկային տեխնիկայի վերանորոգում, զենքի արտադրություն և հավաքում, ինչպես նաև  տարբեր տրամաչափերի փամփուշտների արտադրություն»,- նշեց Գարդիենկոն: Այս տարվա հուլիս ամսին կսկսվի նաև այս գործարանային համալիրի շինարարական աշխատանքները:
Փամփուշտների և զենքի արտադրությամբ զբաղվելու է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն։ Արտադրության համար կիրառվում են ամենաարդիական նոր տեխնոլոգիաներ, որոնք ընկերությունն արդեն ունի: Արտադրվելու են մի քանի տեսակի փամփուշտներ:
Նկատենք, որ անգամ կորանավիրուսի տարածման պայմաններում Ռուսաստանից վերջնական և ամբողջական համաձայնություններն ու թույլտվությունները ձեռնարկության գործարկման համար ստացվել են: InfoPort.am-ի թղթակիցը հնարավորություն է ունեցել անձամբ տեսնել և ուսումնասիրել վերը նշվածի նախագծերի համապատասխան փաստաթղթերն ու սարքերի մոդելների մշակումները, որոնք սակայն գաղտնիությունից ելնելով չենք կարող հրապարակել:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search