Artsakhpress

Հասարակական

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը։ ՀՀ ԱԺ նախագահն է եղել 1999-2003թթ.։

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։ 2003-2010 թվականներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
2010թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
2010թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ: 2017 թ. ազատվել է դեսպանի պաշտոնից:
Պարգևներ և կոչումներ
  • ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998թ.)
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան (2001թ.)
  • Օրթոդոքս եկեղեցու Սուրբ Անդրեասի շքանշան (2001թ.):

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search