Artsakhpress

Հասարակական

Մահացել է գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը

Կյանքի 87-րդ տարում մահացել է հայ արձակի տաղանդավոր ներկայացուցիչ, հրապարակախոս, լրագրող եւ հանրային գործիչ Մաքսիմ Հովհաննիսյանը:

Մահացել է գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը

Մահացել է գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նա 1960-ականներին Արցախում սկզբնավորված ազգային զարթոնքի մունտեիկներից էր, հայտնի 13-ի նամակի փաստացի հեղինակը: Երկար տարիներ աշծատել է մարզային ռադիոյում՝ որպես գլխավոր խմբագիր: 1988-ին նշանակվել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագիր:
Այդ տարիներին թերթը համահայկական հեղինակություն էր վայելում: Ղեկավարել է նորանկախ Արցախի Լրատվության եւ մամուլի դեպարտամենտը, այնուհետեւ կրկին խմբագրել հանրապետական թերթը: Մաքսիմ Հովհաննիսյանն Արցախի Հանրային հեռուստառադիոյի խորհրդի առաջին նախագահն էր: Մեծ է նրա ավանդն Արցախում մամուլի կայացման գործում: Մաքսիմ Հովհաննիսյանը պատմվածքների եւ վիպակների մի քանի ժողովածուի հեղինակ է: Նրան գրական հռչակ են բերել «Արցախ իմ, ցավ իմ» «Տերունական աղոթք» «Ամարասի զանգերը» պատումները:
Կյանքի վերջին տարիներին հրատարակել է «Չաստվածների խնջույքը» խոհա-փիլիսոփայական մանրապատումների շարքը: Մաքսիմ Հովհաննիսյանի մահը ծանր կորուստ է Արցախի եւ հայկական իրականության համար:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Մասնավոր խոշոր ներդրում Մարտակերտում, պետական մեծածավալ նոր ծրագրերի իրականացում. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

Նախագահը ստորագրել է ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատման դիմումը

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը

ՀՀ կառավարությունը արցախահայությանն աջակցելու 15 ծրագիր է իրականացրել. նախարար

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search