Artsakhpress

Ռազմական

Աշխատանքային այցով ՊԲ է ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը

Հունիսի 3-ին աշխատանքային այցով ՊԲ է ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։ 

Աշխատանքային այցով ՊԲ է ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը

Աշխատանքային այցով ՊԲ է ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։ 
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին շրջանի ռազմատենչ ու տարածաշրջանային կայունությունը խաթարելուն միտված հայտարարություններին զուգահեռ, հայկական երկու պետությունների զինված ուժերը շարունակում են ամբողջ թափով կյանքի կոչել այն բոլոր գործընթացները, որոնք նախատեսված են համագործակցության պլանով և նպատակ ունեն էլ ավելի կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները: Այս համատեքստում իրականացված ու շարունակվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, հունիսի 3-ին աշխատանքային այցով ՊԲ է ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, Արտակ Դավթյանը հետևել է հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներաամրաշինական աշխատանքների ընթացքին, անձնակազմի կենցաղային պայմանների բարելավման, մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները համալրած կրակային նոր միջոցների կիրառման առանձնահատկություններին, եղել զրահատանկային զորամասերից մեկի ճամբարային հավաքների շրջանում:
Աշխատանքային այցի ժամանակ, հայկական երկու պետությունների բարձրաստիճան հրամկազմը նաև ճշգրտել է համագործակցության հետագա խորացման առաջնահերթ ուղղությունները»,- ասված է ՊԲ հայտարարությունում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Search