Artsakhpress

Մշակույթ

Հայ-իտալական երաժշտական ուղերձ՝ նվիրված երկու ժողովուրդների բարեկամությանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։

Հայ-իտալական երաժշտական ուղերձ՝ նվիրված երկու ժողովուրդների բարեկամությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայ և իտալացի երաժիշտները, հաղթահարելով սահմանափակումներն ու կիլոմետրերի հեռավորությունը, համախմբվելով հայ-իտալական բարեկամության գաղափարի շուրջ, հղում են իրենց երաժշտական ուղերձը, փոխանցում է 1lurer.am-ի լրատվական կայքը:
Այդ ուղերձը խորհրդանշական է՝ իտալական հայտնի «Կյանքը հիասքանչ է» կինոֆիլմի երաժշտությունը։ Այն ներկայացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, իտալացի հայտնի մենակատարներ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Գլորիա Կամպաները, Աննա Տիֆուն, Ռոբերտո Կոմինատին, Կոստանցա Պրինչիպեն։ Իսկ հայ-իտալական կատարումը ղեկավարում են դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն և Սերգեյ Սմբատյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search