Artsakhpress

Միջազգային

Լեհաստանը որոշեց նախագահական հետաձգված ընտրությունը անցկացնել հունիսի 28-ին

Լեհաստանը նախագահական ընտրությունները նշանակեց հունիսի 28-ին։

Լեհաստանը որոշեց նախագահական հետաձգված ընտրությունը անցկացնել հունիսի 28-ին

Լեհաստանը որոշեց նախագահական հետաձգված ընտրությունը անցկացնել հունիսի 28-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Azatutyun.am փոխանցմամբ, այս մասին այսօր հայտարարել է Սեյմի խոսնակ Էլժբեթա Վիտեկը։
Նրա խոսքով` դա Լեհաստանի պետականության պահպանման հարց է։ Օգոստոսի 6-ին լրանում է գործող նախագահ Անջեյ Դուդայի պաշտոնավարման ժամկետը, ու Սեյմի խոսնակն ընդգծել է, որ այդ ժամկետին նոր նախագահը պետք է ստանձնի իշխանությունը` հաշվի առնելով նաև ընտրություննների 2-րդ փուլի հավանականությունը։
Նախօրեին նախագահը ստորագրել է խորհրդարանի կողմից ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները,որը հնարավորություն է տալիս քվեարկությունը իրականացնել նաև կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Ընտրատեղամասերից բացի, քվեարկությունը կարող է կատարվել նաև փոստային ծառայության միջոցով:
Մայիսի 10-ին նշանակված ընտրությունները հետաձգվել էին համավարակի պատճառով։ Նախկին բոլոր թեկնածուների գրանցումը մնում է ուժի մեջ: Մեկ տասնյակ թեկնածուների թվում գործող նախագահը ևս պայքարում է երկրորդ ժամկետով ընտրվելու համար։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search