Artsakhpress

Միջազգային

Առանց մայդանների․ Լուկաշենկոն ցրել է Բելառուսի կառավարությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցրել է  կառավարությունը։ 

Առանց մայդանների․ Լուկաշենկոն ցրել է Բելառուսի կառավարությունը

Առանց մայդանների․ Լուկաշենկոն ցրել է Բելառուսի կառավարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է БЕЛТА-ն, ըստ որի, Լուկաշենկոն արդեն համապատասխան հրաման է ստորագրել։
Ավելի վաղ Լուկաշենկոն ժողով է անցկացրել ու հայտարարել, որ չի պատրաստվում կտրականապես փոխել կառավարության կազմը։
«Պետք չէ ակնկալել, որ կառավարությունը փոխելու ընթացքում հեղափոխություն է լինելու»,- ասել է նախագահը։
Նա ավելացրել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսության ճգնաժամային երևույթների հետ կապված զգալի փոփոխություններն անցանկալի են։
Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Լուկաշենկոն (որը 1994 թվականից անընդմեջ նախագահ է ընտրվել ու հերթական նախագահության ժամկետը շուտով ավարտվում է) հայտնել է, որ մտադիր է մինչև նախագահական ընտրությունները նոր կառավարություն ձևավորել։ Իսկ հունիսի 1-ին ասել է, որ պետության նախագահի ընտրության նախօրեին և ընտրության անցկացման օրը թույլ չի տա, որ «մայդաններ» կազմակերպվեն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Search