Artsakhpress

Քաղաքական

Հուլիսի 5-ին Մարտունի քաղաքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ

Ընթացիկ տարվա հուլիսի 5-ին Մարտունի քաղաքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Հուլիսի 5-ին Մարտունի քաղաքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ

Հուլիսի 5-ին Մարտունի քաղաքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Մարտունու շրջանի Մարտունի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին ԱՀ Կառավարության 2020թ. մայիսի 21-ի N 388-Ն որոշման հիման վրա, ԱՀ Ընտրական օրենսգրքի 140-րդ հոդվածին համապատասխան ԱՀ ԿԸՀ-ն հաստատել է Մարտունու շրջանի Մարտունի համայնքում 2020 թվականի հուլիսի 5-ին սպասվող ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների  ժամանակացույցը:
Համաձայն ժամանակացույցի, թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից առաջադրման համար գրանցման փաստաթղթերը Մարտունու  տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա հունիսի 10-ից մինչև հունիսի 14-ի ժամը 18.00-ն, թեկնածուների գրանցումը կկատարվի հունիսի 14-ից մինչև հունիսի 16-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է հունիսի 17-ից մինչև հուլիսի 3-ի ժամը  24.00-ն:
Միջոցառումների ժամանակացույցը և դրանցից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը տրամադրվել են շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Search