Artsakhpress

Սպորտ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ձևաչափը հնարավոր է պարզեցվի

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոյկեն ասել է, որ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելիս, որը նախատեսված է 2021 թվականի ամռանը, կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքների պատճառով կազմակերպիչները կարող են պարզեցնել ՕԽ-ի ձևաչափը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ձևաչափը հնարավոր է պարզեցվի

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ձևաչափը հնարավոր է պարզեցվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում է Reuters-ը:
«Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացումը պահանջում է հատուկ մոտեցում Տոկիոյի և Ճապոնիայի բոլոր քաղաքացիների կողմից: Հնարավոր է, որ դրա համար անհրաժեշտ կլինի ռացիոնալացնել և պարզեցնել մրցաշաչի ձևաչափը», – ասել էԿոյկեն:
Նահանգապետը չի նշել, թե ինչ պարզեցումներ կարելի է քննարկել, բայց նշել է, որ նման քննարկումները անհրաժեշտ են:
Ավելի վաղ ճապոնական Yomiuri թերթը, մեջբերոլով Կառավարության աղբյուրները և Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն, հայտնել էր, որ հանդիսատեսներից կարող է պահանջվել կորոնավիրուսի վարակի ախտորոշում անցկացնել: Իսկ մարզիկների տեղաշարժը օլիմպիական ավանում կարող է սահմանափակ լինել:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) տեսչական հանձնաժողովի ղեկավար Ջոն Քոաթսը հայտարարել է, որ Խաղերին սպառնում են նոր կորոնավիրուսի համար պատվաստանյութերի պակասը: Դրա պատճառով կազմակերպիչները պետք է հաշվի առնեն «բոլորովին այլ» Օլիմպիադա անցկացնելու հնարավորությունը:
Մայիսի վերջին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարեց, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեն կարող տեղի ունենալ, եթե այն չկայանա 2021 թ.-ին։ Ըստ նրա, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաջորդ ամառ համարում է ՕԽ-ի անցկացման վերջին տարբերակը:
Մարտին Աբեն և Բախը բանակցություններ էին վարում, որից հետո հայտարարվեց, որ անհնար է կազմակերպել Տոկիոյի ամառային խաղերը 2020 թ.-ին և խաղերը հետաձգվել էին հաջորդ տարի: Տոկիոյի ՕԽ-ն պետք է անցկացի 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search