Artsakhpress

Հասարակական

Այսօր Բերդաշենի օրն է. գյուղապետն անդրադարձել ձեռքբերումներին և օրակարգային խնդիրներին

Այսօր Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի օրն է:

Այսօր Բերդաշենի օրն է. գյուղապետն անդրադարձել ձեռքբերումներին և օրակարգային խնդիրներին

Այսօր  Բերդաշենի    օրն  է.  գյուղապետն  անդրադարձել  ձեռքբերումներին  և օրակարգային    խնդիրներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   համայնքի  ղեկավար    Մխիթար  Սարգսյանը   պատմել   է,  որ  1988  թվականի  հունիսի   4-ին    գյուղում    կայացել  է  վարչության  ժողով, որի   ժամանակ    նախկին  Ղզղալա   անվանումը   փոխարինվել  է  Բերդաշենով: Հաշվի  առնելով  այս   պատմական   իրողությունը՝    գյուղի  ավագանու  որոշմամբ     համայնքի  օր  է   ընտրվել  հենց   հունիսի   4-ը:
 
Մ. Սարգսյանի  խոսքով՝   գյուղացիները  հիմնականում    զբաղվում են  անասնապահությամբ  և   գյուղատնտեսությամբ:
 
«Գյուղում   գործում   միջնակարգ դպրոց, որտեղ հաճախում   է 219 աշակերտ. կրթօջախը  ենթակա  է վերանորոգման:    ներկայումս  դպրոցի   շենքին   կից  կառուցվում են  մարզադահլիճ   և      ակումբ:  Նախադպրոցական  հաստատությունում    սովորում   է  61 երեխա: Համայնքում   կա   բուժկետ, որը   ներկայումս  գտնվում  է   վերանորոգման    շրջանում:  Ունենք  նաև    «Ղարաբաղ  Տելեկոմ»-ի սպասարկման կետ, որտեղ  աշխատում  են   մեր  համագյուղացիները: Գյուղը  գազաֆիկացված  է»,-ավելացրել  է   համայնքապետը:  
 
Նա    ցավով   է  նշել    համայնքապետարանի   շենքի   վթարային    լինելու   փաստը: Մ. Սարգսյանը   գտնում է,  որ    կա՛մ     ամբողջովին   պիտի  վերակառուցել  շենքը,    կա՛մ   էլ    նորը    կառուցել:
 
Խոսելով  այլ  խնդիրներից՝   մեր  զրուցակիցն ասել է, որ   ամռան ամիսներին խմելու ջրի հարցը   դառնում է  օրակարգային: Վերակառուցված է գյուղի  ներքին ջրատարը, իսկ արտաքին ջրատարը՝ դեռ  ոչ։  Գյուղն  ունի 6 արտեզյան  ջրհոր: Գյուղամիջյան  ճանապարհները   գտնվում  են  անմխիթար   վիճակում.  եղանակային անբարենպաստ   պայմաններում անանցանելի  են  դառնում բոլոր   ճանապարհները:
 
Անդրադառնալով   գյուղատնտեսության   ոլորտին՝  համայնքի   ղեկավարը   տեղեկացրել է, որ   այս  տարվա  բերքի տակ կատարվել է 1055.9 հա աշնանացան՝   191.5 հա ցորեն, 864.3 հա գարի: Կատարել  են  գարնանացան  մի  շարք   մշակաբույսերի  ցանքս: Բերդաշենում կա 70 գյուղատնտեսական  նշանակության տեխնիկա՝  այդ  թվում   30 տրակտոր, 33 բեռնատար ավտոմեքենա, 7 հացահատիկահավաք կոմբայն:
Գյուղում    խոշոր  եղջերավոր  անասուների  գլխաքանակը կազմում  է 1046: 
«Համայնքում գործում  է «Բերդաշեն» բարեգործական հիմնադրամ, որի  ֆինանսավորմամբ  վերանորոգվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված «Աղջկաբերդ» հուշարձան-թանգարանը. այն վնասվել էր հակառակորդի   հրետակոծությունից:  Մեծ Հայրենական պատերազմում զոհված արցախցիների հիշատակին նվիրված մոտ 30 մետր բարձրությամբ եռահարկ շինությունն իր մեջ ներառում է նաև թանգարանը, որտեղ Աղջկաբերդ ամրոցի ու նրա մոտ գտնվող հին բնակատեղիների պեղումների ժամանակ գտնված ցուցանմուշների մեծ հավաքածու կա»,-հավելել  է  Մ.  Սարգսյանը: Վերականգնվում է Բերդաշենի «Աղջկաբերդ» հուշարձան-թանգարանը
Զրույցի  վերջում Բերդաշենի  համայնքի   ղեկավարը   շնորհավորել  է     համագյուղացիներին  և  հույս  հայտնել, որ   միասնական  ուժերով   կկարողանան ապահովել գյուղի հետագա  զարգացումը: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search