Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարելավվում է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել է ՌԴ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավում:

Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարելավվում է. Պուտին

Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարելավվում է. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ընդ որում՝ պետության ղեկավարը նշել է յուրաքանչյուր մարզում իրադրությանը հետեւելու անհրաժեշտության մասին, փոխանցում է news.am-ը:
«Երկրում հիմա իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է, բարելավվում»,- հայտարարել է Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ: Նա ընդգծել է. «Անկասկած, անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզում մշտապես եւ ամենամանրակրկիտ կերպով հետեւել իրադրությանը ու օպերատիվորեն, անհապաղ արձագանքել փոխվող իրավիճակին»:
Ընդ որում՝ նախագահը նշել է Անդրբայկալում կորոնավիրուսի տարածման բարդ դինամիկայի մասին եւ հանձնարարել այնտեղ COVID-19-ով հիվանդներին բուժելու համար հոսպիտալ ստեղծել:
Նոր ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ վերջին օրում Ռուսաստանում հայտնաբերված կորոնավիիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 8 831, արդեն 10 օր այն չի անցնում 10 հազարից: Օրական աճը մնում է ռեկորդային ցածր մակարդակում՝ 2 տոկոս, ինչպես եւ մեկ օր առաջ: Ռուսաստանում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով է վարակվել ընդհանուր 441 108 մարդ, ապաքինվել է 204 623 մարդ, մահացել՝ 5 384-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search