Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ հունիսի 6-ից Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներին սպասում են անակնկալներ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող «Արլուպա» կազմակերպության հետ, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ իրականացրել է տարբեր ծրագրեր՝ թանգարանում և թանգարանից դուրս: