Հունիսի 4-ին Լիբիայի արևմուտքում գործող «Ազգային համաձայնության կառավարության» (ԱՀԿ֊GNA) ուժերը հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Տրիպոլիի միջազգային օդանավակայանը։
Լիբիայի արևմտյան ուժերը գրավել են Տրիպոլիի օդանավակայանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ռազմինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է կառավարության մամուլի խոսնակ, գնդապետ Մուհամադ Քանունուն, փոխանցում է Al jazeera միջազգային լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ օդանավակայանը գրավելու համար նոր ռազմական գործողություն սկսելու մասին ԱՀԿ֊ն հայտարարել էր երեկ։ Տրիպոլիի միջազգային օդանավակայանը մինչ այդ վերահսկվում էր գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» (LNA) կողմից։ 2014-ի հուլիսին այդտեղ «Լիբիայի ազգային բանակի» և իսլամիստական խմբավորումների միջև խոշոր բախումներ են եղել։
Հավելենք, որ հունիսի 1-ին Լիբիայում ՄԱԿ առաքելությունը հայտարարեց, որ Լիբիայում հակամարտող կողմերը համաձայնել են վերսկսել հրադադարի հաստատման համար բանակցությունները։