Artsakhpress

Տնտեսական

Բիզնեսն ընդդեմ COVID 19-ի. լավագույն մասնագետներն անվճար խորհրդատվություն են տալիս գործարարներին

Ինչպես վերապրոֆիլավորել բիզնեսը, նվազեցնել ծախսերը, ադապտացվել առկա պայմաններին. կորոնավիրուսի պարտադրած իրավիճակում այս և մի շարք այլ արդիական հարցերի մասին գործարարները կարող են լավագույն մասնագետներից անհատական անվճար խորհրդատվություն ստանալ՝ Բիզնեսն ընդդեմ COVID19-ի քոուչինգ նախաձեռնության շրջանակում:

Բիզնեսն ընդդեմ COVID 19-ի. լավագույն մասնագետներն անվճար խորհրդատվություն են տալիս գործարարներին

Բիզնեսն ընդդեմ COVID 19-ի. լավագույն մասնագետներն անվճար խորհրդատվություն են տալիս գործարարներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համատեղ նախաձեռնության մասին խոսել է պատասխանատուների հետ:
Բիզնեսն ընդդեմ COVID 19­-ի համատեղ նախաձեռնության շրջանակում գործարարների համար արդեն իսկ կազմակերպվել էր վեբինարների շարք: «Չնայած այդ վեբինարներում էլ կար անհատական մոտեցում տնտեսավարողների հարցերի հանդեպ, բայց ժամանակի սղության պատճառով, նաև այն պատճառով, որ ներկա էին այլ տնտեսավարողներ, շատ հարցեր երբեմն չէին բարձրաձայնվում: Արդյունքում որոշվեց, որ պետք է հնարավորություն ստեղծել ձեռնարկություններին՝ խորհրդատուների հետ ունենալ անհատական հանդիպումներ: Եվ այսպես, մեկնարկեց Բիզնեսն ընդդեմ COVID19-ի  քոուչինգային շարքը»,- մանրամասնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:
Մոտ 110 տարբեր թեմաներով պատրաստվել են 1054 տոմսակներ՝ խորհրդատվական հանդիպումների հնարավորություններ: Յուրաքանչյուր տնտեսավարող կարող է անվճար ձեռք բերել 2 տոմսակ: Փոխնախարարը նկատեց, որ ստեղծված իրավիճակում կազմակերպությունները հիմնականում ֆինանսական կառավարման հետ կապված են խնդիրներ ունենում: «Ֆինանսերի հոսքի տեսանկյունից յուրաքանչյուր բիզնեսում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, այն շրջանառությունը, որ բիզնեսներն ունեին մինչև կորոնավիրուսը, չկա, հետևաբար, ամբողջ ծախսային համակարգը պետք է փոփոխությունների ենթարկվի: Որտեղի՞ց սկսել, ո՞ր ծախսերն է հնարավոր կրճատել, որ գոնե բիզնեսի գոյությանը վտանգ չսպառնա, ի՞նչ տրամաբանությամբ է դա պետք անել. այս տիպի բոլոր հարցերին պատասխանում են խորհրդատուները, օգնում են միասին մշակել որոշակի պլան՝ ֆինանսական առողջացման համար»,-ասաց Մարգարյանն ու հորդորեց ակտիվ օգտվել:
Խորհրդատուները նաև կողմնորոշում են, թե ինչպես օգտվել կամ պե՞տք է, արդյոք, օգտվել պետական աջակցությունից, օրինակ, եթե վարկառու միջոցներ են, հնարավոր լինելո՞ւ է դրանք վերադարձնել ապագայում և այլն:
Մարգարյանը վստահեցրեց՝ ներառվել են Հայաստանի լավագույն խորհրդատվական ընկերությունները, չկա գրեթե մի կազմակերպություն, որ չի մասնակել: Բոլորը մասնակցում են կամավորական սկզբունքով, պատրաստակամություն են հայտնել կանգնել բիզնեսի կողքին: Ցանկացած գործարար կարող է օգտվել այդ անհատական խորհրդատվությունից, պետք է ընդամենը մուտք գործել Eventbrite կայք, ընտրել տոմսակը, գրանցվել, նշել կազմակերպության անունը, ՀՎՀ-ն՝ որպես հավաստիք, որ կա այդպիսի կազմակերպություն: Դրանից հետո գործարարը ստանում է խորհրդատուի կոնտակտները, հնարավորություն ձեռք բերում խորհրդատուի հետ կապվել առաջիկա մեկ ամսվա ընթացքում և ստանալ անվճար խորհրդատվություն:
Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանի խոսքով՝ թեմաները տարբեր են՝ սկսած ֆինանսական կառավարումից մինչև ընդհանուր ճգնաժամային կառավարում կամ վերապրոֆիլավորում, երբ կազմակերպությունը մտածում է, որ, իրավիճակից ելնելով, պետք է փոխի իր պրոֆիլավորումը և այլ գործունեությամբ զբաղվի: Կան նաև նեղ մասնագիտական թեմաներ՝մարքետինգային գործիքների կիրառում և այլն: «Մարքետինգային թեմաներն ամենաարագը սպառվեցին: Ձեռք են բերել 200-ից մի քիչ ավելի տոմսակներ: Բայց կային տոմսակներ, որոնք հնարավոր էր ձեռք բերել միայն մայիս ամսին: Այս պահին մոտավորապես կեսն առկա է»,-ասաց Պողոսյանն ու նկատեց՝ անհատական խորհրդատվությունից օգտվում է փոքր ու միջին բիզնեսը, քանի որ խոշոր բիզնեսներն իրենք ունեն իրենց մասնագետները:
Շինարարական կազմակերպության ղեկավար Աշոտ Աբրահամյանը մեկն է նրանցից, ովքեր օգտվել են անհատական խորհրդատվությունից, ստացել հարկային ոլորտի հետ կապված խորհրդատվություն: «Դժվարությունները միայն դադարի հետ են կապված եղել, երբ մի շրջան դադար եղավ: Եվ հարկայինի հետ կապված խորհրդատվություն ստացել ենք ՝ հարկային բեռը թեթևացնելու համար: Ոչ մի աշխատատեղ չենք կրճատում, բայց դրան զուգահեռ ուզում ենք ավելի ճիշտ կազմակերպել, որ մեղմ լինի հարկային բեռը»,-ասաց նա ու նշեց՝ կազմակերպությունը նոր կայացող է, ռեսուրսները շատ չեն, իրենք ուզում են այնպես անել, որ պահպանվի, չփակվի:
Էկոնոմիկայի նախարարությունը նույն նախաձեռնության շրջանակում Գործարարության աջակցման գրասենյակի հետ համատեղ մշակել է նաև «Բիզնեսի շարունակականության պլանավորում՝ կորոնավիրուսի պայմաններում և հետևանքով» ուղեցույցը: Դա հնարավորություն է տալիս տնտեսավարողին գնահատում անել, հասկանալ առաջնահերթությունը՝ որտեղի՞ց սկսել փոփոխությունները, ո՞րն է պետք թողնել, ո՞րը՝ փակել:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search