ՀՀ վարչապետի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում:
Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է e-gov.am-ը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ազատվել էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։