Artsakhpress

Քաղաքական

Կխստացվեն կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները. Նախագահն անդրադարձել է անելիքներին (Տեսանյութ)

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների խստացման հետ կապված առաջիկա անելիքներին:

Կխստացվեն կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները. Նախագահն անդրադարձել է անելիքներին (Տեսանյութ)

Կխստացվեն կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները. Նախագահն անդրադարձել է անելիքներին (Տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախում վարակի տարածման կանխարգելմանը նպաստել են պարետատան կատարած աշխատանքները, իսկ գրանցված դեպքերը լինում են հատուկենտ և վերահսկելի:

Վերջին շրջանում Հայաստանում վարակակիրների դինամիկայի աճ է գրանցվում: ԱՀ Նախագահը հույս է հայտնել, որ հենց սա է գագաթնակետը, և այդ առումով պետք է անկում լինի: Սակայն, անկախ ամեն ինչից, Ա. Հարությունյանը նշել է, որ պետք է պահպանել բոլոր անհրաժեշտ խստացված կանոնները, որոնք թույլ կտան զերծ մնալ վարակման ավելի արագ տեմպերից:

Հանրապետության Նախագահը տեղեկացրել է, որ այսօր հանդիպելու է պարետատան անդամների հետ. այդ ընթացքում էլ կխստացվեն պայքարի դեմ կանոնները:

Մասնավորապես՝ հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ տարածման աղբյուրները հուղարկավորության արարողություններն են, և հուղարկավորության արարողությունների ու մարդաշատ այլ միջոցառումների դեպքում պետք է սահմանվեն հստակ կանոններ, իսկ բոլոր այն անձինք, ովքեր կխախտեն կանոնները, կենթարկվեն պատասխանատվության:

Արցախից Հայաստան գրեթե ամեն օր ելումուտ ունի 500-600 մարդ, և, հաշվի առնելով ՀՀ վիճակագրական տվյալները, կարելի է արձանագրել, որ ամեն օր Արցախ թույլատրում են մուտք գործել այնպիսի քաղաքացիների, որոնք հավանական աղբյուր կարող են հանդիսանալ վարակի տարածման, իսկ այդ ամենը շատ դժվար է վերահսկել:

Նախագահը կարծում է, որ մարդկանց մուտքը պետք է նվազեցնել հանրապետության տարածք: Իսկ մինչ այդ այսօր պարետատանը կտրվի հանձնարարական, համաձայն որի, յուրաքանչյուր քաղաքացի, ով կհատի սահմանը, պետք է ձեռքին ունենա COVID-19-ի բացասական արդյունքով թեստ:

ԱՀ Պաշտպանության բանակն այդ պրակտիկային անցել է վաղուց: Ա. Հարությունյանը նշել է, որ այսօր առավոտյան Պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ հանդիպմանը վերջինս հայտնել է, որ Արցախի Զինված Ուժերում վարակի տարածումից հաջողվել է զերծ մնալ դրա արդյունքում: Այն զինվորականները, ովքեր այցելում էին ՀՀ, այնտեղ առկա շարժական և մարզերում գործող լաբորատորիաներում պարտադիր հանձնում էին կորոնավիրուսի թեստ:

«Առողջապահության նախարարությանն էլ կտրվի հանձնարարական, որպեսզի սահմանային անցակետերում ստեղծվի արագ թեստեր հանձնելու հնարավորություն: Բոլոր Արցախ մուտք գործող անձինք պետք է ծանոթանան պարետի կողմից սահմանված կանոններին և պահպանեն այդ կանոնները հետագայում: Ըստ այդմ էլ սահմանային անցակետերում մարդկանց կտրամադրվեն տեղեկատվական թերթիկներ, որտեղ ներկայացված կլինեն պարետի ցուցումները»,- մասնավորապես նշել է Հանրապետության Նախագահը:

Ա. Հարությունյանն անդրադարձել է նաև հանրապետությունում դիմակ կրելը պարտադիր դարձնելու հարցին: Նախագահը նշել է, որ փուլ առ փուլ պետք է դիմակ կրելը դարձնել պարտադիր՝ սկզբից կամովի, իսկ, ըստ անհրաժեշտության, համընդհանուր ու պարտադիր սկզբունքով:

«Հանրային գիտակցության աստիճանը ամենակարևորն է, և այն շեշտադրումները, որոնք հնչեցվում են, պետք է բոլորիս համար լինեն ուղեցույց: Մենք պետք է կարողանանք համավարակի ազդեցությունից զերծ մնալ ոչ միայն տնտեսապես, այլև առողջապահական համակարգում»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search