Artsakhpress

Հասարակական

Այսուհետ Արցախ մուտք գործելիս անցակետում ԱՀ ԱՆ աշխատակիցներին պետք է ներկայացվեն ՊՇՌ կամ արագ թեստի պատասխանները

Արցախի Հանրապետության Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով ավելի են խստացվում Արցախի Հանրապետություն մուտք գործելու սահմանափակումները:

Այսուհետ Արցախ մուտք գործելիս անցակետում ԱՀ ԱՆ աշխատակիցներին պետք է ներկայացվեն ՊՇՌ կամ արագ թեստի պատասխանները

Այսուհետ Արցախ մուտք գործելիս անցակետում ԱՀ ԱՆ աշխատակիցներին պետք է ներկայացվեն ՊՇՌ կամ արագ թեստի պատասխանները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մասնավորապես, հունիսի 15-ից ԱՀ քաղաքացիները (բացառությամբ մինչև վեց տարեկան երեխաների) Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի դեպքում՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության, իսկ արագ (ռապիդ) թեստի դեպքում՝ երկու օրից ոչ ավելի վաղեմության COVID-19 թեստի պատասխանը:

Սույն կանոնից բացառություն կարող է արվել միայն Պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:
Թեստի պատասխանը բացասական լինելու և զննությամբ վարակի ախտանիշներ չհայտնաբերվելու դեպքում բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման (բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և մեկ ուղեկցողի):


Թեստի պատասխանը դրական լինելու կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում այդ անձանց նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ:

Վերոնշված իրավակարգավորումը վերաբերում է նաև ԱՀ քաղաքացի չհանդիսացող անձանց՝ այն տարբերությամբ, որ թեստի պատասխանը չներկայացնելու, թեստի դրական պատասխանի կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում ընդհանրապես կարգելվի նրանց մուտքն Արցախի Հանրապետության տարածք:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել

Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է․ կյանքը փրկել չի հաջողվել

Ստեփանակերտի որոշ հասցեներ ժամանակավոր կհոսանքազրկվեն

Search