Artsakhpress

Մշակույթ

«Դրախտի դարպասը» ֆիլմն առաջին անգամ կներկայացվի Կաննի վիրտուալ կինոշուկայում

Արմատներով արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» («Gate to Heaven») ֆիլմը հունիսին Կաննի վիրտուալ կինոշուկայում առաջին անգամ կներկայացվի գնորդներին և փառատոնի ծրագրավորողներին՝ ֆիլմի ֆրանսիական վաճառքի գործակալ «MPM Premium»-ի միջոցով:

«Դրախտի դարպասը» ֆիլմն առաջին անգամ կներկայացվի Կաննի վիրտուալ կինոշուկայում

«Դրախտի դարպասը» ֆիլմն առաջին անգամ կներկայացվի Կաննի վիրտուալ կինոշուկայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆիլմի ռեժիսորը՝ նշելով, որ «MPM Premium»-ը Կաննի վիրտուալ կինոշուկայում իրականացնելու է ֆիլմի երկու ցուցադրություն՝ հունիսի 22-ին  և  23-ին:
«Ինչպես բոլոր տարիներին, այս տարի էլ Կաննի կինոշուկայում ներկա են լինելու կինոարտադրողներ, դիստրիբյուտորներ՝ ամբղջ աշխարհից, միայն թե՝ օնլայն տարբերակով։ Եվ, հետևաբար, ֆիլմերի ցուցադրություններն էլ կազմակերպվելու են առցանց: «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային վաճառքի գործակալ «MPM Premium»-ը, որի հետ համաձայնագիրը ստորագրել ենք մոտ տասն օր առաջ, մեզ հետ միասին աշխատելու է ֆիլմի առաջխաղացման աշխատանքների ուղղությամբ։ Քանի որ մեր նպատակն է գեղարվեստական բարձարժեք ֆիլմերի միջոցով աշխարհին ներկայացնել արցախյան հակամարտության մասին ճշմարտացի տեղեկություններ, ուստի ամենամեծ հաջողությունը մեզ համար կլինի այն, որ վաճառքի գործակալի միջոցով գտնվեն դիստրիբյուտորներ՝ ֆիլմն ամբողջ աշխարհում տարածելու համար», - մասնավորապես ասել է Ջ. Ավետիսյանը:
Ըստ կինոռեժիսորի՝ «Թևանիկ» ֆիլմը նույնպես ցուցադրվել է Կաննի կինոշուկայում, բայց այդ ժամանակ մեծ չէր փորձառությունը: «Թևանիկը»-ը տարածվեց ամբողջ աշխարհում, բայց հաջորդը՝ «Վերջին բնակիչը» գերազանցեց «Թևանիկ»-ին:
 
«Մեծ հույսեր ունենք, որ «Դրախտի դարպասը» ևս կգերազանցի «Վերջին բնակիչը» ֆիլմին։ Այդ առումով առաջին քայլերն արդեն արված են. շատ կարևոր է, որ Արցախի մասին պատմվող ֆիլմն ամբողջ աշխարհում ներկայացվում է ֆրանսիական ընկերության կողմից», - նշում  է  ռեժիսորը:
Այն հարցին, թե ինչպես սկսվեց համագործակցությունը «MPM Premium»-ի հետ, Ջ. Ավետիսյանը տեղեկացրել է, որ բանակցությունների սկիզբը դրվել էր 2019  թ-ին՝ Բեռլինի կինոշուկայից, որտեղ ռեժիսորն իր թիմով հանդիպումներ էր իրականացնում տարբեր Եվրոպական     ընկերությունների հետ։
Ջ․ Ավետիսյանն ընտրվել էր 134 երկրների ավելի քան 3400 հավակնորդներից՝ Բեռլինում անցկացվող «Բեռլինի տաղանդներ»-ին (Berlinale Talents) մասնակցելու համար:
 
Ընտրության նախադրյալն էր հանդիսացել իր նոր՝ «Վերածնվածը» գեղարվեստական նախագիծը, որի արտադրությունը նախատեսվում է 2021 թվականի գարնանը։
 
«Բեռլինի տաղանդներ»-ում ընտրված 250 մասնակիցներից  17-ի համար, որոնց թվում էր նաև Ջ․ Ավետիսյանը, գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերությունը պատրաստել է վավերագրական կարճամետրաժ ֆիլմ, որտեղ արցախցի ռեժիսորն անդրադարձել է թե՛ «Դրախտի դարպասը» ֆիլմին, թե՛ նոր՝ «Վերածնվածը» կինոնախագծին։
«Ֆիլմի ստեղծման ընթացքում եղել են բազմաթիվ դժվարություններ, որոնք, բարեբախտաբար, հաղթահարվել են», - նշում է ռեժիսորը:
 
Զրույցի վերջում Ջ. Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ֆիլմի դերասանական կազմին, ստեղծագործական թիմին, պրոդյուսերներին և բոլոր աջակիցներին, ովքեր օգնել են ֆիլմի իրականացմանը։
Տեղեկացնենք, որ «Դրախտի դարպասը» Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրություն է։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search