Artsakhpress

Հարցազրույց

Առկա մարտահրավերները հաղթահարելու համար պետք է կարողանանք վեր կանգնել զուտ կուսակցական շահերից. Ռուդիկ Հյուսնունց

Արցախում նոր կառավարության ձևավորման գործընթացն ավարտվել է:

Առկա մարտահրավերները հաղթահարելու համար պետք է կարողանանք վեր կանգնել զուտ կուսակցական շահերից. Ռուդիկ Հյուսնունց

Առկա մարտահրավերները հաղթահարելու համար պետք է կարողանանք վեր կանգնել զուտ կուսակցական շահերից. Ռուդիկ Հյուսնունց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակիցը ձևավորվող կառավարության քաղաքականության, հասարակության մեջ առկա շահարկումների և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի հետ:
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև՝
 
-Պարո’ն Հյուսնունց, նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին հայտարարեց, որ կառավարության ձեւավորումն ավարտվել է: Այն ինչո՞վ է տարբերվելու նախորդ կառավարությունից: Որոշ գերատեսչությություններ վերաձեւվեցին, նոր մարմիններ ստեղծվեցին:
 
-Սկսենք նրանից, ինչը, որպես կանոն, միշտ շահարկումների հիմք է լինում՝ ծախսերից: Նախագահը հայտարարել է, որ կառուցվածքային փոփոխությունները բյուջեի ծախսերը չեն ավելացնի: Այդ հայտարարությունը արվել էր ավելի վաղ: Այսինքն, շահարկումների այս հատվածը բացառում ենք ի սկզբանե: Կառավարության կառուցվածքի մասին խոսելիս առնվազն երկու հանգամանք պետք է հաշվի առնենք: Առաջինը մարտահրավերների այն փունջն է, որ մեր պետությունն ունի: Նոր կառավարությունը պետք է ունենա արդյունավետ կառուցվածք՝ այդ մարտահրավերների հաշվարկով աշխատելու համար: Երկրորդ հանգամաքը ՀՀ գործընկերների հետ բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ապահովման անհրաժեշտությունն է: Դա ավելի դյուրին կլինի, երբ ոլորտները համակարգող մարմիններն էլ միմյանց համապատասխանեն՝ չբացառելով տեղական յուրահատկություններից բխող որոշակի տարբերությունները: Կարծում եմ՝ այս երկու հարցում էլ կառավարության նոր կառուցվածքը շահեկան դիրքերում է:
 
-Կառուցվածքի մասին խոսեցինք, խոսենք նաեւ կառավարության կազմի մասին: Միշտ էլ կա մտավախություն, որ ընտրություններում հաղթող ուժը կգրավի բոլոր բարձր պաշտոնները, կամ, չի բացառում, կսկսի կատարել նախընտրական ստվերային խոստումները եւ պաշտոններում կտեղավորի իրեն աջակցած ուժերի ներկայացուցիչներին:
 
-Չեմ ժխտում. նման մտավախություն կարող էր լինել: Ասում եմ կարող էր, քանի որ բավական ծանրակշիռ փաստեր այսօր արդեն դրա հակառակն են ապացուցում: Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ որ որպես ընտրություններում հաջողության հասած քաղաքական ուժի ղեկավար եւ որպես նախագահական ընտրարշավի հաղթող, իր ղեկավարած դաշինքը եւ անձամբ ինքը, որպես նախագահ, պատասխանատվություն է ստանձնում առաջիկա 5 տարվա աշխատանքների համար: Դա բնական է: Դրա հետ, նախագահը բազմիցս է հայտարարել, որ հայրենիքի համար աշխատելու հնաավորություն պետք է ունենա յուրաքանչյուրը: Փաստը, որ ընտրություններում մեր դաշինքի գլխավոր մրցակից քաղաքական ուժի հետ միասին ենք որոշել աշխատել՝ դա է ապացուցում: Սամվել Բաբայանն ու Մասիս Մայիլյանը առավել քան պատասխաատու պաշտոններում են նշանակվել եւ լիահույս եմ, որ այդ նշանակումների արդյունքում մեր երկիրը միայն կշահի: Այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւս տարբեր պաշտոններում նշանակվել են: Արցախը փոքր երկիր է, եւ անուններ տալու կարիք չկա: Կարծում եմ, բոլորն էլ տեսնում են՝ ինչ է կատարվում:
 
-Սակայն այդ համագործակցությունը, այսպես ասենք, կոնկրետ կանոներ ունի: Արայիկ Հարությունյանն առաջարկում է աշխատել միասին՝ իր պայմաններով:
 
-Նախ, որպես առաջիկա տարիների համար պատասխանատվություն կրող, բնական է, որ պետք է հենց նախագահն էլ ձեւակերպի իր կողմից կազմավորվող կառավարության ուղենիշները: Եվ հետո, այդ ակնկալիքները ներկայացվում են ոչ թե նեղ շրջանակի համար, այլ հրապարակային: Դրանք այն նույն 10 կետերն են, որոնք օրերս կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացրեց նախագահը: Դրանք, ըստ էության, ոչ թե պարզապես կառավարության անդամներին էին հասցեագրված, այլ յուրաքանչյուրիս: Առկա մարտահրավերները հաղթահարելու համար պետք է կարողանանք վեր կանգնել զուտ կուսակցական շահերից: 10 կետերը խաղի ընդհանուր կանոններ են սահմանում հենց այդ մակարդակում: Պաշտոնյան պետք է գիտակցի, որ պետք է ծառայի ժողովրդին եւ ոչ թե նրա տերը լինի, անվտանգությունը պետք է շարունակենք ամրապնդել, պետական, հանրային ունեցվածքի հանդեպ սրտացավությունը պետք է լինի առաջնային, պետական ծրագրերը պետք է լինեն հասցեական ու թափանցիկ, պաշտոնյաների գործունեությունը՝ հաշվետվողական: Եվ այսպես շարունակ: Սա Ազատ հայրենիքի ծրագիրը չէ: Սա բոլորիս երազած հայրենիքը կառուցելու ճանապարհն է:
 
-Միշտ էլ կա մտավախություն՝ արդյո՞ք խոսքն ու գործը միմյանց կհամընկնեն: Հատկապես, որ նշաձողը բավական բարձր է սահմանված:
 
-Վստահ եմ, որ այս դեպքում կասկածելու առիթ չի լինելու: Արայիկ Հարությունյանը ցույց տվեց, որ այսպես ասած չի խնայելու նաեւ յուրայիններին: Ավելին, առաջին հերթին հենց նրանցից է պահանջելու պահպանել աշխատանքի հայտարարված կանոնները: Կադրային քաղաքականության մեջ արդեն նման օրինակներ ունենք. խոսելով երիտասարդ կադրերին տեղ տալու անհրաժեշտության մասին՝ հենց իր մերձավորներից մեկին է հրապարակավ կոչ արել թոշակի տարիքի հասնելու հիմքով պաշտոնից ազատման դիմոմ գրել՝ ճանապարհ ազատելով երիտասարդ կադրերի համար: Վստահ եմ, որ մյուս բոլոր կետերում էլ նախագահը նույնքան հետեւողական է լինելու:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search