Artsakhpress

Մշակույթ

2019 թ.-ին մշակույթի ոլորտի ծախսերը կազմել են մոտ 113 միլիոն դրամ

Արցախի Հանրապետության 2019 թ.-ի պետական բյուջեից ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը հատկացվել է 104 միլիոն 500 հազար դրամ, ճշտված բյուջեն՝ 116 միլիոն 866 հազար 100 դրամ:

2019 թ.-ին մշակույթի ոլորտի ծախսերը կազմել են մոտ 113 միլիոն դրամ

2019 թ.-ին մշակույթի ոլորտի ծախսերը կազմել են մոտ 113 միլիոն դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին Խորհրդարանում կայացած 2019 թ.-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանն ասել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը և ավելացրել, որ, ընդհանուր առմամբ, ծախսվել է 112 միլիոն 755 հազար 800 դրամ կամ 96.5%-ը:
Նախարարի խոսքով՝ 2019 թ. ԱՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով նպատակային ծրագրեր են իրականացվել հանրապետությունում մշակութային կյանքի զարգացման ու աշխուժացման, գեղարվեստական կրթության կատարելագործման, մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման, մշակությաին կապերի ընդլայնման ու միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ:
Պետբյուջեի կատարողականին, ըստ առանձին ոլորտների Լ. Ղարախանյանը ներկայացրել է իրականացված ծրագրերը:
Այսպես՝ «ՀՀ և արտերկրի հետ համագործակցություն» ծրագրին հատկացվել է 13 միլիոն  603 հազար դրամ: «Արցախի շնորհալի և տաղանդավոր երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացում» ծրագրի ծախսերը կազմել են 6 միլիոն 830 հազար դրամ: «Արցախի շրջաններում մշակույթի զարգացում» ծրագրի համար էլ հատկացվել է 3 միլիոն 374 հազար 800 դրամ: Ծրագիրը միտված  Արցախի շրջաններում նպատակային մշակութային քաղաքականության իրաանացմանը, մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանմանն ու զարգացմանը:
Նախարարը նշել է, որ Արցախի շրջաններում մշակութային կյանքի աշխուժացման նպատակով բաժինը մշտապես ուշադրության կենտրոնում է դարձնում նաև շրջաններում թատերահամերգային կոլեկտիվների հյուրախաղերի կազմակերպման աշխատանքներին: «Կենտրոնացված հյուրախաղերի կազմակերպում» ծրագրին հատկացվել է 6 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են համերգային շրջագայություններ և հյուրախաղեր ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում:
«Թատերահամերգային կազմակերպությունների և անհատ կատարողների հյուրախաղերը ՀՀ-ում ու արտերկրում» ծրագրին հատկացվել է  10 միլիոն դրամ: «Նոր համերգային ծրագրերի և թատերական բեմադրությունների պատվիրում» ծրագրին էլ հատկացվել է 19 միլիոն 560 հազար դրամ: «Տոնական և հիշատակի միջոցառումների կազմակերպում» ծրագրին էլ հատկացվել է 13 միլիոն 820 հազար 820 դրամ: «Թանգարանային գործի զարգացման» ծրագրի շրջանակներում կատարվել են մի շարք աշխատանքներ: Ծրագրի համար հատկացվել է 4 միլիոն 958 հազար դրամ:
«Ցուցահանդեսների, ցուցադրությունների կազմակերպում» ծրագրին էլ հատկացվել է 1 միլիոն 962 հազար դրամ: «Ցուցանմուշների ձեռքբերման ծախսեր» ծրագրին էլ հատկացվել է 4 միլիոն 490 հազար դրամ: «Արցախում մշակութային նախագծեր» ծրագրին էլ հատկացվել է 1 միլիոն 940 հազար դրամ: «Մեթոդական և մասնագիտական օգնության միջոցառումներ» ծրագրին հատկացվել է 4 միլիոն 459 հազար դրամ: «Համատեղ նախագծեր» ծրագրին հատկացվել է 21 միլիոն 154 հազար 480 դրամ: «Մշակութային ժառանգության պահպանում և մշակութային ինքնության վերարտադրություն» ծրագրին հատկացվել է 3 միլիոն 270 հազար 900 դրամ: «Հրատարակչական ծախսեր» ծրագրին հատկացվել է 4.5 միլիոն դրամ: «Կենտրոնացված կարգով գույքի՝ երաժշտական գործիքների և հագուստի ձեռքբերում» ծրագրին հատկացվել է 20 միլիոն դրամ:
ԿԳՄ նախարարը պատասխանել է նաև պատգամավորների բարձրացրած հարցերին:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search