Հադրութի շրջանի Առաջամուղի համայնքի տարածքում նոր ստեղծված բնակավայրին գյուղի կարգավիճակ տրվեց՝ Արաքսավանը կդառնա հանրապետության ամենաերիտասարդ վայրը:
Արցախում նոր գյուղ է ստեղծվել՝ Արաքսավան
Նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստում Առողջապահության նախարար Զոյա Լազարյանի կողմից ներկայացրած օրենսդրական փաթեթով առաջարկում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին ԼՂՀ օրենքի տերմինաբանությունը համապատասխանեցնել բնագավառի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին:
Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ի թղթակիցը, նիստի օրակարգի հարցերի մի մասը վերաբերվում էր ընդերքօգտագործման բնագավառին, հաստատվեցին մի շարք փաստաթղթերի ձևեր, որոնց վարումը կնպաստի ոլորտի վերահսկողությանը: Կառավարության մեկ այլ որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող բարձր, միջին և ցածր ճնշման գազատարը ու սարգավորումները անհատույց սեփականության իրավունքով հանձնվեցին «Արցախգազ» ՓԲԸ-ին: Որոշումներ ընդունվեցին նաև փոխել Սղնախ, Շոշ, Լուսաձոր և Նորաշեն համայնքների հողերի նպատակային նշանակությունը:
Օրակարգում որոշում կայացվեց նաև ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին: Հադրութի շրջանի Առաջամուղի համայնքի տարածքում նոր ստեղծված բնակավայրին գյուղի կարգավիճակ տրվեց՝ Արաքսավանը կդառնա հանրապետության ամենաերիտասարդ վայրը: